«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ներկայացրեց մեկ տարվա գործունեության հաշվետվությունը

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ներկայացրե...

Այսօրվա մեր հանդիպման նպատակը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկ տարվա գործունեության հաշվետվությունն է՝ հաշվի առնելով, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը՝ այդ սկզբունքին համաձայն և հավատարիմ ներկայացնում ենք առաջին տարվա մեր հաշվետվությունը։ Այս մասին ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ հասցրել են հաջողությամբ իրականացնել  հինգ տարբեր ծրագրեր:

«Առաջին նախաձեռնությունը, որ իրականացրել ենք, եղել է Կառավարությանն ուղղված պահանջ-առաջարկները: Ի՞նչ ենք արել մենք: Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների խորքային վերլուծություն, այնուհետև դրանց լուծման ուղիների մշակում և պահանջ Կառավարությունից, որպեսզի դրանք ի կատար ածվեն: Դրանք թվով 18-ն են, բայց, իրականում մշակած խնդիրները գերազանցում են 100-ը: Մենք որոշել ենք դրանք այլևս չներկայացնել Կառավարությանը։ Հետագայում, իհարկե, հասարակության հետ կդարձնենք քննարկման առարկա և ծրագրային դրույթներ մեր հայրենակիցների հետ՝ Հայաստանի առջև ծառայած խնդիրները լուծելու նպատակով», – նշեց Սարգսյանը։

Leave a Comment