Երկու ամիս անց այն բանից հետո, երբ «Ատլետիկի» պաշտպան Երայ Ալվարեսը դոպինգի հայտնաբերման վերաբերյալ իր առաջին մեկնաբանությունը արեց, ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց այս գործի վերաբերյալ։
Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Հետաքննության փուլն ավարտելուց հետո ՈՒԵՖԱ-ի կարգապահական մարմինը Երայ Ալվարեսին որակազրկեց 10 ամսով։
Իր որոշման մեջ ՈՒԵՖԱ-ն ընդունեց խաղացողի կողմից դիտավորության բացակայությունը՝ համարելով, որ ապացուցված է, որ արգելված նյութի օգտագործումը տեղի է ունեցել մազաթափության կանխարգելիչ միջոցի ոչ պատշաճ օգտագործման պատճառով։ Երայը շուտով մամուլի ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կտա անհրաժեշտ բացատրությունները