Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան խզեց պորտուգալացի մարզիչի հետ կնքած պայմանագիրը


Սպորտ


Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան խզել է պորտուգալացի մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Վաղվա խաղին Ադրբեջանի հավաքականը կգլխավորի Այխան Աբբասովը։ Նա երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։

Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը չի կարողացել ոչ մի հաղթանակ տանել թիմը ղեկավարելու ընթացքում։ Իսլանդիայից կրած՝ ամոթալի պարտությունից հետո Սանտուշի հասցեին քննադատությունները կտրուկ աճել են։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջան-Իսլանդիա հանդիպման 0։5 արդյունքով պարտությունից հետո Սանտուշը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Մենք մեր հետագա ծրագրերը կքննարկենք ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Ես իմ կարիերայի ընթացքում երբեք հրաժարական չեմ տվել, ես հավատարիմ եմ իմ պայմանագրին։ Բացի այդ, ես կարծում եմ, որ ոչ միայն մարզիչը, այլև խաղացողները պետք է պատժվեն», -հայտարարել էր նա։

Վաղն Ադրբեջանի հավաքականը կխաղա Ուկրաինայի ազգային թիմի հետ։


Leave a Comment