Խավի Միգել․ Գավիի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր — Armsport.am

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին ծնկի վնասվածքի պատճառով կբացակայի մինչև սեպտեմբերի վերջ, հաղորդում է լրագրող Խավի Միգելը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա կիսապաշտպանի վնասվածքը ավելի լուրջ էր, քան սկզբում կարծում էին։ Նշվում է, որ խաղացողը, հավանաբար, խաղադաշտ չի վերադառնա մինչև հոկտեմբեր, սակայն Գավիի նպատակն է վերականգնվել մինչև Չեմպիոնների լիգայի խաղարկության ՊՍԺ-ի դեմ հանդիպումը (հոկտեմբերի 1)։

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը վնասել էր աջ ծունկը կատալոնական ակումբի մարզումներից մեկի ժամանակ, որի պատճառով հարկադրված էր բաց թողնել Լա Լիգայի 3-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ արտագնա հանդիպումը (1:1)։

Leave a Comment