Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ-ն այլ մանրամասներ չի հայտնում։ Մինչդեռ, ըստ թուրքական NTV Հեռուստաալիքի, Սերդար Քըլըչը Հայաստան է ժամանելու ցամաքային ճանապարհով՝ «Ալիջան»/«Մարգարա» սահմանային անցակետով։ NTV-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ավելի վաղ ընդունված որոշումների իրականացումը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։ 2022-ի հուլիսի […]