Տեսնենք` ինչպես կգործի Երևանի և Բաքվի վաշինգտոնյան պայմանավորվածությունը. Լավրով

https://arm.sputniknews.ru/20250908/tesnenq-inchpes-kgvortsi-erevani-ev-baqvi-vashingtvonjan-pajmanavvorvatsutjuny-lavrvov-93260882.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Это суверенное право Азербайджана и Армении договоренность между Баку и Ереваном в США — Лавров

Sputnik Արմենիա

Это суверенное право Азербайджана и Армении договоренность между Баку и Ереваном в США — Лавров

2025-09-08T13:33+0400

true

PT0M21S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/08/93259052_97:0:1652:1166_1920x0_80_0_0_8507c356177523771a01d4f0ffa73a07.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ լավրով, видео, ամն

հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ լավրով, видео, ամն

Բաժանորդագրվել

ՌԴ արտգործնախարարը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի տեսնել, թե ինչպես կգործի ԱՄՆ-ում ձեռք բերված Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունն իրականում։

Նա նշել է, որ համաձայնությունների հասնելը «մեր հարևանների» ինքնիշխան իրավունքն է, և նկատել է, որ սկզբնական ոգևորված արձագանքները փոխարինվել են թերահավատ գնահատականներով։

«Պետք է տեսնել, թե ինչպես կգործի այն (Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը. խմբ.), քանի որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին հնչած բոլոր ոգևորված արձագանքները հետագայում փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է», – ասել է Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում Երևանի և Բաքվի միջև կնքված համաձայնությունը ծագել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020-2022 թվականների համաձայնագրերից։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment