«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմ Կոնատեն կարող է երկարաձգել իր պայմանագիրը, հայտնում է Givemesport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացու հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։
Կոնատեն 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։