
«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Թրամփին մեծ խաղի մեջ հոգ չէ՝ զինվորներին ինչպես կտեղաշարժի:
Օրինակ, Փաշինյանին ու Ալիևին բերեց-նստեցրեց կողքին, բայց այդ գործարքի մասին շաբաթներ անց կարող է մոռանալ: Քանի-քանի նման գործարք է արվել: Թրամփն ասում է՝ այս կես տարվա ընթացքում ինքը յոթ պատերազմ է կանգնեցրել: Այս տեմպերով ամբողջ աշխարհը «խաղաղության» է գնալու: Բայց դա պատրանք է, քարոզչություն:
•Թրամփի քարոզն էլ դա է՝ ինքը խաղաղարար է և դրա համար պետք է Նոբելյան մրցանակ ստանա: Թրամփի տեսանկյունից ամեն ինչ հասկանալի է՝ միլիարդատեր է, ունի սեփական կրիպտոարժույթը, կինը գեղեցկուհի է, իր երկրորդ և վերջին ժամկետն է, մնում է Նոբելյան մրցանակը, էլ ի՞նչ է նրան պետք:
Այդ առումով՝ մի Փաշինյան կամ Ալիև՝ ավելի կամ պակաս, նրա համար մանր հարցեր են»: