Թրամփը կոչ է արել Համասին ընդունել ԱՄՆ պայմանները Գազայի խաղաղության համաձայնագրի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին ընդունել ԱՄՆ պայմանները Գազայի խաղաղության համաձայնագրի համար՝ հավելելով, որ սա «վերջին նախազգուշացումն» է։

«Բոլորը ցանկանում են, որ պատանդները տուն վերադառնան։ Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Իսրայելցիները ընդունել են իմ պայմանները։ Ժամանակն է, որ ՀԱՄԱՍ-ը նույնպես ընդունի դրանք։ Ես զգուշացրել եմ նրանց հրաժարվելու հետևանքների մասին։ Սա իմ վերջին նախազգուշացումն է, այլ նախազգուշացում չի լինի», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 6-ին Գազայի մի քանի թաղամասի բնակիչներին բազմահարկ շենքերի ուղղությամբ սպասվող հարվածներից առաջ տարհանման կոչ էր արել։

Օգոստոսի կեսերին Իսրայելը նոր հարձակում էր սկսել Գազայի հատվածի քաղաքային մասի վրա՝ այն ամբողջությամբ գրավելու ծրագրով։ Իսրայելն օգոստոսի 28-ին դադարեցրել էր մարտավարական հրադադարը՝ Գազա քաղաքը հայտարարելով վտանգավոր մարտական ​​գոտի:

 

Leave a Comment