«Միլանի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Միլանի» կիսապաշտպան Յասին Ադլին կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայում։

Foot Mercato-ի տվյալներով՝ «Ռոսոներիները» և «Ալ-Շաբաբը» մոտ են 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ համաձայնության գալուն։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացուն առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ մրցաշրջանի ընթացքում 7 միլիոն եվրո աշխատավարձով, որը երեք անգամ ավելի է, քան նրա ներկայիս աշխատավարձը։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով պաշտպանել է «Ֆիորենտինայի» գույները։

Leave a Comment