«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ չէր ցանկանա ավարտել կարիերան, բայց այդ օրը մոտ է։
«Ես չեմ ուզում, որ այն ավարտվի, բայց հասկանում եմ, որ պահը մոտենում է։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա։ Եվ առայժմ ամեն ինչ քայլ առ քայլ է ընթանում, ես ապրում եմ այսօրվա օրով», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը
38-ամյա արգենտինացու պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։ Մեսսին Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից։ Մեսսին անցկացրել է 194 հանդիպում և խփել 114 գոլ։