📷 Ավստրիա – Կիպրոս հանդիպումը դադարեցվել է խաղադաշտում առաջացած փոսի պատճառով

Ավստրիայի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը ընդհատվել է անսովոր պատճառով։

Խաղը կանգնեցվել է ավարտից մոտ 15 րոպե առաջ՝ խաղադաշտում առաջացած փոսի պատճառով։ Ավստրիայի դարպասապահ Ալեքսանդեր Շլագերի տուգանային հրապարակին մոտ գոտում հայտնվել էր մոտ 20 սանտիմետր խորությամբ փոս։ Այդ պատճառով դանիացի մրցավար Յակոբ Կեհլեթը 7 րոպեով ընդհատել է խաղը, հայտնում է oe24.at-ը։

«Ռայֆֆայզեն Արենա» մարզադաշտի աշխատակիցները լցրել են փոսը, որից հետո խաղը վերսկսվել է։

Ավստրիան հաղթել է Կիպրոսին 1:0 հաշվով՝ Մարսել Զաբիցերի խփած 11-մետրանոցի շնորհիվ։

Leave a Comment