Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն բժշկական հետազոտություն է անցել՝ պարզելու իր վնասվածքի բնույթը, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ուրբաթ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուկրաինայի դեմ խաղում (2:0)։ Ախտորոշման արդյունքում պարզվել է, որ Դեմբելեն ունի աջ ծնկի կողմնային կապանի պատռվածք։
Բացի այդ, Ֆրանսիայի հավաքականից հայտնել են, որ վինգեր Դեզիրե Դուեն ստացել է ծնկի եռագլուխ մկանի վնասվածք։ Այդ պատճառով ազգային թիմ է հրավիրվել «Ալ-Նասրի» հարձակվող Կինգսլի Կոմանը։
Լրագրող Ֆաբրիս Հոքինսի տեղեկություններով՝ Դեմբելեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ վեց շաբաթ։