Պուտինը կարող է գալ Կիև, բայց ես չեմ կարող գնալ Մասկվա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին մերժել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու առաջարկը։ Նրա կարծիքով՝ Պուտինը փորձում է հետաձգել իրենց հանդիպումը։

Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ չի ընդունել Պուտինի առաջարկը՝ Մոսկվայում երկկողմ խաղաղության բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։

 «Պուտինը կարող է գալ Կիև, բայց ես չեմ կարող գնալ Մոսկվա, քանի որ իմ երկիրը ամեն օր հրթիռային հարձակումների է ենթարկվում»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ պատերազմական իրավիճակում հանդիպել չցանկացող անձը կարող է անիրատեսական և անընդունելի առաջարկներ անել. «Դա նույնն է, թե ես պահանջեմ, որ նա գա Կիև»։

Leave a Comment