Արտատարածաշրջանային խաղացողների ներկայությունը կարող է խախտել հավասարակշռությունը․ Օվերչուկ

Այսօր Հայաստանը բաց սահման ունի միայն երկու երկրի հետ՝ Իրանի, որտեղ տրանսպորտային հոսքերը դժվարացած են հնացած ենթակառուցվածքի պատճառով, և Վրաստանի, որի հասանելիությունը կախված է եղանակային պայմաններից։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական ֆորումում, որի ժամանակ նշել է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է ապահովել կայուն տրանսպորտային և լոգիստիկ կապեր հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Նա նաև մտահոգություն է հայտնել տարածաշրջանային գործընթացներում արտաքին խաղացողների հնարավոր միջամտության կապակցությամբ՝ նշելով, որ դա կարող է խախտել Անդրկովկասի փխրուն հավասարակշռությունը, հատկապես քննարկվող «Թրամփի երթուղու» համատեքստում։

Leave a Comment