Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ-ի Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ընդունեց Շվեդիայի հասակակիցներից (3:0)։
Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Շվեդների կազմում գոլերով աչքի ընկան «Բավարիայի» հարձակվող Ջոնա Կուսի-Ասարեն, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Ֆուլհեմում», Ջերեմի Ակբոնիֆոն և «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռունի Բարջին։
Ավելի վաղ` առաջին խաղակեսում «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ էր մղել կատալոնական ակումբի հարձակվողի 11 մետրանոց նշակետից կատարած հարվածը։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի սեպտեբերին 9-ին՝ տանը ընդունելով Լեհաստանի Մ-21 ընտրանուն։