Ա՛չքս մտցրեք, ո՞վ է ստուգելու ՀՀ տարածք մտնող ադրբեջանցուն, եթե հայ մաքսավորը չէ՝ ուրեմն միջանցք է

ՔՊ-ի երեսին պայթեց իշխանության միֆը, սպասում էին, թե մարդիկ դրոշներով փողոցում գոռալու էին՝ խաղաղություն է եկել, բայց ժողովուրդը լավ հասկանում է, որ խաղաղությունը ուղերձներով չի գալիս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Ա՛չքս մտցրեք, ո՞վ է ստուգելու ՀՀ տարածք մտնող ադրբեջանցուն, հայ մաքսավո՞րը, եթե ոչ՝ դա միջանցք է։ «Սատանի մայլեն քանդրբազություն մի արեք», այդ հարցի պատասխանը տվեք, կարող է մարդասպան է, կամ թմրանյութ են տեղափոխում»,- մեկնաբանեց բանախոսը՝ անդրադառնալով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված Սյունիքի ճանապարհին վերաբերող փաստաթղթին։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a Comment