Aurora News | Իսրայելը պատրաստ չէ Թուրքայի հետ պատերազմելուն․ իսրայելցի գնդապետ

«Իսրայելը Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին «կտրականապես պատրաստ չէ», հույս ունեմ, որ այդ կետին չենք հասնի»,- այս մասին է հայտարարել Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող գնդապետ Էրան Լերմանը։

«Իսրայելական բանակը կտրականապես պատրաստ չէ ՆԱՏՕ-ի երկրորդն ամենամեծ բանակը հանդիսացող թուրքական բանակի հետ պատերազմելուն»,-ընդգել է վերջինս։

Լերմանի խոսքով՝ թուրքական ցամաքային զորքերը հսկայական են, և Իսրայելը պետք է խուսափի նման բախումից։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, մասնավորապես՝ «Bayraktar» ԱԹՍ-ները փոխել են տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը։

Լերմանը չի բացառել նաև, որ Իսրայելը Թուրքիայի վրա ազդեցություն ունենալու համար որպես գործիք կարող է օգտագործել Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մտահոգված են` Իսրայելը մի օր կարող է հարձակվել իրենց վրա։

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։

Leave a Comment