«ՊՆ-ն այն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 25-ին աշխատելու է նաև 2026-ին․․․»,- ասել է պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով պաշտպանական ծախսերի հետ կապված հարցին։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նա անդրադարձել է նաև այլ հարցերի։ Պաշտպանական ծախսերի ու Ադրբեջանի սպառազինության մասին Փոխնախարարը, պատասխանելով լրագրողների՝ պաշտպանության ոլորտի ծախսերի մասին հարցերին, ասել է, որ նախատեսված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը շարունակվելու են նույն ծավալով՝ վստահեցնելով, որ պաշտպանության նախարարությունը այն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 25-ին, աշխատելու է նաև 2026-ին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ բյուջեի վերջնական հստակեցումը կլինի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերին՝ 2026 թվականի պետական բյուջեի […]