Արմեն Գրիգորյանը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է Թրամփի ուղու» վերաբերյալ հարցեր

Հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ. իր ֆեյսբուքայն էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպմանն անդրադարձել ենք օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին և դրա շրջանակներում ընդգծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում:

 

Քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգը և նախանշել համագործակցության հետագա ուղիները՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը»,-գրել է նա:

Leave a Comment