Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։
Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը, կարելի է ասել, հաշված ժամեր են մնացել, սակայն մարզադաշտի խոտածածկը դեռ չի վերականգնվել։
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրատվամիջոցներին դեռևս օգոստոս ամսին էր հայտնել, որ «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ խաղին, սակայն, ինչպես Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել, այդ ուղղությամբ աշխատանքներ մինչ այս պահը չեն տարվում։
Նշենք, որ հանդիպման մեկնարկը կտրվի վաղը՝ Երևանի ժամանակով՝ 20։00-ին։