Ներկայացնում ենք սեպտեմբերի 6-ից 12-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՓԱՌԱՏՈՆ
Գրքի երեւանյան 8-րդ փառատոն
Այսօր մեկնարկել է Գրքի երեւանյան միջազգային 8-րդ փառատոնը, որի շրջանակում գրքի տոնավաճառը տեղի կունենա Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում եւ Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Հայաստանի պատմության թանգարանում։ Ներկայացնում ենք երեխաների համար նախատեսված միջոցառումներից մի քանիսը:
Սեպտեմբերի 6, 18։00 – «Տեսանելիք» շարքի առաջին գրքի շնորհանդես:
Սեպտեմբերի 6, 19։00 – «Հեքիաթերեն» մանկական թատրոնի «Կապույտ աղվեսը» ներկայացում:
Փառատոնի ծրագիրը՝ այս հղումով:
ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հանդիպում ռուս մանկագրի հետ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան կայցելի ռուս մանկագիր Անաստասիա Ստրոկինան՝ ընթերցասեր փոքրիկների ու մեծերի հետ կիսվելու իր ստեղծագործություններով ու գրական աշխարհով։ Սպասվում է ինտերակտիվ հանդիպում՝ գրողի ստեղծագործությունների քննարկում եւ նկարազարդում։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13։00-ին
Հասցե՝ Տերյան 42/1
Մուտքն ազատ է։
Մանրամասները՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Վերելք Արմաղան լեռ
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է բարձրանալ Արմաղան լեռ (2829մ)։ Արմաղան լեռը հրաբխային լեռնագագաթ է, գտնվում է Գեղամա եւ Վարդենիս լեռնաշղթաների սահմանագլխին։ Այն ունի գեղեցիկ խառնարան եւ 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Արմաղան լեռը ներառված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Գագաթին նաեւ բազալտե եկեղեցի կա, որը կառուցվել է հին մատուռի ավերակների տեղում։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 07։45-ին
Տարիք՝ 6-14
Տոմսերի արժեքը՝ 9500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Ձախորդ Փանոսը»
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Եվ երկնքից ընկավ երեք գազար»
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին
ԲԵԲՈՒԿ շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Անգլիական այգի (Իտալիայի փող. եւ Մ. Խորենացու փող. խաչմերուկ)
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Կոկորդիլոսը»
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Մատնաչափիկը»
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին
Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Պոչատ աղվեսը», «Շունն ու կատուն», «Ճամփորդները» տիկնիկային ներկայացում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 3-10
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Տոմսերն ամրագրել այս հղումով կամ զանգահարել՝ 098 54 69 66 հեռախոսահամարին:
«Եվ նորից Կարմիր գլխարկ»
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 1-10
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Երեք խոզուկները»
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին
«Արեւիկ» գրատուն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Թումանյան 41
Տոմսերի արժեքը՝ 3500 դրամ
Գրանցման համար զանգահարել 043 41 46 46 հեռախոսահամարով կամ գրել WhatsApp հավելվածում։
ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈՒՆ
Հայրիկ Մուրադյանի 120-ամյակ
Երգի գիտակ, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգը կհամախմբի մարդկանց հայ երգի եւ պարի շուրջ։
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
