Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում արշալույսները խաղաղ չեն։ Բանն այն է, որ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուկյանը պայքարում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ցանկությունների դեմ, որը նրան հորդորել է դիմում գրել և ազատվել, սակայն վերջինս չի ենթարկվել նրա հորդորին։
Նկատենք, որ Սրբուհի Գալյանը, ում հետ չի ցանկանում աշխատել, կանչում է իր մոտ և ասում, որ դիմում գրեն ու գնան։
Ընդվզողներից մեկը, որը 5 ամիս պայքարել է ու ազատման դիմում չի գրել, եղել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հայկ Սանոյանը, սակայն պայքարը երկար չտևեց, և Սանոյանը հեռացավ համակարգից ու հիմա դատական համակարգով է փորձում հասնել արդարության։
Ու հիմա էլ, ըստ նախարար Գալյանի, հերթը հեռանալու «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուկյանին է, որը պայքարում է նախարարի ցանկության դեմ։ Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարը կարգապահական տույժ կիրառել է Դավիթ Ղուկյանի նկատմամբ, և նա այս որոշումը հիմա վիճարկում է դատարանում։ Ասել է, թե Սրբուհի Գալյանի և իր ենթակաների ներքին կռիվը հասել է դատական համակարգ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․