Թույլ չենք տա, որ Տեր Արամին եկեղեցուց հեռացնեն․ Օհանավանցիները վճռական են տրամադրված

Օրեր առաջ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհանավանքի
հոգևոր հովիվ տեր Արամ Քահանա Աստրյանը իր ֆեյսբուքյան էջով մի հրապարակում
էր արել՝ խոսելով Մայր Եկեղեցու կյանքն ապականող զազրելի
բարքերի և Եկեղեցու կանոնական կարգերի համաձայն դրանց լուծման և կարգավորման կառուցակարգերի
անհրաժեշտության մասին, ինչից հետո նրան նկատմամբ սկսել են ճնշումներ՝ հենց եկեղեցականների
կողմից։ Տեր Արամը մասնավորապես գրել է
․ «Եվ սակայն,
երեկվա իմ գրառման արձագանքը եղավ ոչ թե բաց երկխոսության կամ եղբայրական սրտագին հորդորների
ձևով, այլ՝ զանգերով, լռեցման թաքուն ու նենգ փորձերով, անանուն ճնշումներով և սպառնալից
ակնարկներով։ Ցավոք, սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում։

Ցանկանում եմ հստակ ասել՝ ես չեմ վախեցել։ Ես լռել եմ։ Բայց այս
լռությունս թող չշփոթվի հնազանդ լռության կամ հուսալքվածի լռության հետ։ Հիսուս լռեց
Պիղատոսի առաջ՝ ոչ թե որովհետև չէր կարող խոսել, այլ որովհետև Նրա լռությունը խոսքի
պես զորեղ էր։ Այդ լռությամբ Հիսուս դատեց մեկին, որի նուրբ մտքի թռիչքը պիտի սահմանափակվեր
«իսկ ի՞նչ է ճշմարտությունը» հեգախառն թույնով… Ես քահանա եմ, ծառա ոչ թե մի պաշտոնյայի
կամ խմբակի, այլ՝ Բարձրյալ Աստծո և իմ ժողովրդի
»,- գրել է քահանան։

Այս առնչությամբ մենք այցելել ենք Օհանավան և հենց Հովհանավանքի  տարածքում զրուցել տեղի բնակիչների հետ։ Նշենք նաև,
որ Տեր Արամը մեր նկարահանման պահին գտնվում էր Երևանում և մեզ չհաջողվեց զրուցել նրա
հետ։

Մեր բոլոր զրուցակիցներն էլ միաբերան պնդում են, որ Տեր Արամը սիրված
ու հարգված հոգևորական է և նրանք թույլ չեն տա, որպեսզի Տեր Արամին փորձեն հեռացնել
եկեղեցուց։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

 

Leave a Comment