Պաշտպանության ոլորտում այն ծավալի աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք այս տարի, նույն ծավալով շարունակելու ենք մյուս տարի իրականացնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՊՆ-ն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, նույն կերպ շարունակելու է 2025 թվականին»,- ասաց նա:
Անդրադառնալով մտահոգություններին, թե Ադրբեջանը ինտենսիվ զինվում է, իսկ ՀՀ վարչապետն ու ՊՆ նախարարը նշել են, որ պաշտպանական ոլորտում էական ավելացումներ չեն լինի, փոխնախարարը նշեց.
«Ադրբեջանի վերջին 30 տարիների ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան՝ Հայաստանի Հանրապետության բյուջեն»,- ասաց նա:
Շարունակությունը՝ տեսանյութում:
—00—ԼԱ