
Ինչպե՞ս համադրել բարձր որակն ու հարմարավետությունը՝ միևնույն ժամանակ կողմնորոշվելով, արդյո՞ք տունը համապատասխանում է ձեր ապրելակերպին: Կառուցապատման ոլորտում ունենալով բազմամյա փորձ և հմուտ մասնագիտական թիմ՝ «New City Projects»-ը ներկայացնում է թիրախային շուկաներին համապատասխանեցված նախագծերի ընտրություն՝ գործունեություն ծավալելով Երևանում և մարզերում:
Հատկանշական է նաև, որ ընկերությունն իրականացնում է ինչպես մասնավոր կառուցապատում, այնպես էլ՝ ներդրումային սոցիալական ծրագրեր
Հարմարավետ սեփական բակային տարածք և առանձնացված ապահով միջավայր նախընտրողները դիտարկել և դեռ շարունակում են դիտարկել Novem Residence բնակավայրը, անաղմուկ խաղաղ և էսթետիկ միջավայր նախընտրողները՝ ժամանակակից և ոճային լուծումները շքեղության հետ համադրող Lotus նախագիծը, տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը կարևորողները՝ ներդրումային սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող Aria Residence-ը, կամ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ կառուցվող 4 բազմաբնակարան շենքերից բաղկացած Acharyan Residential Complex-ը, իսկ Ծաղկաձորի սրտում ապրել ցանկացողների համար կյանքի է կոչվելու 8 մասնաշենքից բաղկացած, և, ի դեպ, Ծաղկաձորի ամենամեծ ինքնատիպ Pallada բնակելի համալիրը, որի յուրաքանչյուր բնակարանը հյուրանոցային համար է:
Ընտրությունն իսկապես բազմատեսակ է՝ ելնելով կենսակերպից և ապագա ծրագրերից
Մեր օրերում կենսական հարմարավետությանը ձգտելու սկզբունքը լիովին արդարացված է, և մարդիկ նախընտրում են հատկապես բնակելի համալիրները, քանի որ վերջիններս կառուցվում են հարմար վայրերում՝ խանութներին, դպրոցներին, մանկապարտեզներին, գլխավոր ճանապարհներին, հանրային տրանսպորտի կանգառի կետերին մոտ: New City Projects-ի նախագծերի շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում այդօրինակ արդեն իսկ մեծ պահանջարկ ունեցող բնակելի համալիրները, ինչպես, օրինակ, Aria Residence-ն ու Acharyan Residential Complex-ը, որոնք առաջարկում են ժամանակակից կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ստորգետնյա ավտոկայանատեղիից մինչև կանաչապատ բակ և խաղահրապարակներ: Թերևս, ամենակարևոր հանգամանքն է, որ ոճային լուծումներով աչքի ընկնող այս բնակելի համալիրները համապատասխանում են շինարարական նորագույն ստանդարտներին և ապահովված են 9 բալ սեյսմակայունությամբ:
Երբ ոլորտում հարցեր եմ առաջանում՝ ինչո՞ւ նախընտրել տվյալ ընկերությունը, պատասխանը հիմնավորվում է արդարացված չափանիշներով, որոնք վերաբերում են անվտանգությանը, մասնագիտական փորձառությանը և ճարտարապետական ժամանակակից լուծումներին: Եվ քանի որ New City Projects-ն առհասարակ կարևորում է հաճախորդների ժամանակը և ձգտում մարդկանց կյանքը թեթևացնելուն ժամանակի կանչին համահունչ լուծումներով, հարկ է նշել, որ առկա է շինհրապարակում ընթացող աշխատանքներից տեղեկացված լինելու հնարավորությունը՝ առցանց հետևելով համալիրի կառուցմանը:
«New City Projects»-ն իր հաճախորդներին և գնորդներին հատուկ սպասարկում է տրամադրում և միշտ աջակցում է բնակարանի գնման բոլոր փուլերում՝ նույնիսկ հետվաճառքային փուլում: Այս տարի ընկերությունը մեկ շենք արդեն հանձնել է, և ևս երկու նախագիծ է հանձնելու, ինչը վկայում է ընկերության կողմից աշխատանքների ժամանակին և չափանիշներին համապատասխան կատարման մասին։
Այսօր «New City Projects»-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը և ներկայացնել կատարելագործված ձեռքբերումները շինարարության և կառուցապատման ոլորտում Հայաստանում՝ ներդնելով ժամանակակից ինժեներական լուծումներ, արդյունավետ կառավարման համակարգեր և միջազգային չափանիշներին համապատասխան որակ:


