Ուկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռյազանի վրա


Միջազգային


Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռյազանի վրա և հարվածել տեղական նավթավերամշակման գործարանին։

Ուկրաինական ալիքները գրում են, որ հրդեհը բռնկվել է նավթավերամշակման գործարանում։

Ռուսական SHOT լրատվական Telegram ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է մի քանի ուժեղ պայթյունների մասին Ռյազանի հարավային ծայրամասում։

Ռյազանի նավթավերամշակման գործարանը գտնվում է քաղաքի հարավային ծայրամասում։

Իշխանությունները և զինվորականները դեռևս ոչինչ չեն հաղորդել Ռյազանի վրա հարձակման մասին։


Leave a Comment