https://arm.sputniknews.ru/20250905/heravvor-arevelqum-transarktikakan-mijancqy-kzargacvi-ev-artvonutjunner-kshnvorhven-putin–93168922.html
Հեռավոր Արևելքում տրանսարկտիկական միջանցքը կզարգացվի, և արտոնություններ կշնորհվեն․ Պուտին
Հեռավոր Արևելքում տրանսարկտիկական միջանցքը կզարգացվի, և արտոնություններ կշնորհվեն․ Պուտին
Sputnik Արմենիա
Միջանցքը կդառնա համալիր տրանսպորտային համակարգ, որը կմիավորի ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները։ 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T09:18+0400
2025-09-05T09:18+0400
2025-09-05T09:20+0400
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93166744_0:129:3168:1911_1920x0_80_0_0_f24919a1ebc59949a64cd5fc89462e4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքը։ Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ դա մի նախագիծ է, որի մասշտաբները դուրս են գալիս Հյուսիսային ծովային ճանապարհի շրջանակներից։ «Մենք եկել ենք մի եզրահանգման, որ պետք է գործել ավելի մեծ մասշտաբի տեսլականով։ Տրանսարկտիկական միջանցքը պետք է աշխատի առաջնահերթ ի շահ հայրենական տնտեսության և Հեռավոր Արևելքի, Սիբիրի ու Արկտիկայի մեր տարածաշրջանների, հաշվի առնի նրանց միջ համագործակցությունը և նոր հնարավորություններ ստեղծի բիզնեսի համար»,- նշեց ՌԴ նախագահը։ Նա ընդգծեց, որ միջանցքը կդառնա համալիր տրանսպորտային համակարգ, որը կմիավորի ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները, ինչպես նաև թույլ կտա օգտագործել սիբիրյան խոշորագույն գետերի՝ Օբի, Ենիսեյի և Լենայի ներուժը: «Ամեն ինչ պետք է աշխատի միասնական համակարգում»,- հավելեց Պուտինը: Ռուսաստանը մտադիր է ապահովել տրանսարկտիկական երթուղու շուրջօրյա աշխատանքը։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն հուսալի և անվտանգ ծովային ուղիների ստեղծում, այլև ափին՝ ցամաքում, ենթակառուցվածքների զարգացում՝ կապի և նավիգացիայի համակարգեր, նավերի սպասարկում, արտակարգ իրավիճակների և փրկարարական ծառայություններ, ինչպես նաև Արկտիկայի և Հեռավոր Արևելքի նավահանգիստների արդիականացում: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշեց նախագծի նկատմամբ հետաքրքրության ավելացումն ինչպես ռուսական ընկերությունների, այնպես էլ արտասահմանյան փոխադրողների շրջանում: «Խոսքը ոչ միայն մեկանգամյա տրանզիտների, այլ կայուն բեռնատար բազայի ձևավորման մասին է»,- ընդգծեց Պուտինը: Խոսելով ընդհանուր առմամբ Հեռավոր Արևելքի զարգացման մասին՝ ՌԴ ղեկավարն առաջարկեց տարածաշրջանում գործարկել բիզնեսի համար միասնական արտոնյալ ռեժիմ: Նրա խոսքով՝ արտոնությունը պետք է գործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից։ «Սա նշանակում է, որ ներդրողն ուր էլ գնա, նա ամբողջ տարածաշրջանում արտոնություններ ստանալու իրավունք կունենա»,- բացատրեց ՌԴ նախագահը: Պուտինը կառավարությանը հանձնարարել է հաստատել Հեռավոր Արևելքի՝ մինչև 2036 թվականի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։Պուտինն ընդգծեց, որ Հեռավոր Արևելքը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։ Ըստ նրա՝ Հեռավոր Արևելքի դերը պետք է մեծացնել և՛ ռուսական տնտեսության շրջանակներում, և՛ միջազգային կապերի համատեքստում։ Նրա խոսքով՝ Հեռավոր Արևելքի և Սիբիրի զարգացումն ընթացիկ դարի համար Ռուսաստանի առաջնահերթությունն է։ «Հեռավոր Արևելքի զարգացմանն ուղղված ջանքերն ակնկալվող արդյունք են տալիս»,- ասաց Պուտինը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը մի շարք ցուցանիշներով առաջ է անցնում զարգացման համառուսաստանյան տեմպերից։ ՌԴ առաջնորդը շեշտեց, որ Հեռավոր Արևելքում համաշխարհային մակարդակի ձեռնարկություններ են ստեղծվում Հեռավոր Արևելքում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը։ Ֆորումի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93166744_0:0:2732:2048_1920x0_80_0_0_47f569cf0b027045f8306417c540700f.jpg
վլադիմիր պուտին
վլադիմիր պուտին
Միջանցքը կդառնա համալիր տրանսպորտային համակարգ, որը կմիավորի ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքը։ Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ դա մի նախագիծ է, որի մասշտաբները դուրս են գալիս Հյուսիսային ծովային ճանապարհի շրջանակներից։ «Մենք եկել ենք մի եզրահանգման, որ պետք է գործել ավելի մեծ մասշտաբի տեսլականով։ Տրանսարկտիկական միջանցքը պետք է աշխատի առաջնահերթ ի շահ հայրենական տնտեսության և Հեռավոր Արևելքի, Սիբիրի ու Արկտիկայի մեր տարածաշրջանների, հաշվի առնի նրանց միջ համագործակցությունը և նոր հնարավորություններ ստեղծի բիզնեսի համար»,- նշեց ՌԴ նախագահը։
Նա ընդգծեց, որ միջանցքը կդառնա համալիր տրանսպորտային համակարգ, որը կմիավորի ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները, ինչպես նաև թույլ կտա օգտագործել սիբիրյան խոշորագույն գետերի՝ Օբի, Ենիսեյի և Լենայի ներուժը: «Ամեն ինչ պետք է աշխատի միասնական համակարգում»,- հավելեց Պուտինը:
Ռուսաստանը մտադիր է ապահովել տրանսարկտիկական երթուղու շուրջօրյա աշխատանքը։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն հուսալի և անվտանգ ծովային ուղիների ստեղծում, այլև ափին՝ ցամաքում, ենթակառուցվածքների զարգացում՝ կապի և նավիգացիայի համակարգեր, նավերի սպասարկում, արտակարգ իրավիճակների և փրկարարական ծառայություններ, ինչպես նաև Արկտիկայի և Հեռավոր Արևելքի նավահանգիստների արդիականացում: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշեց նախագծի նկատմամբ հետաքրքրության ավելացումն ինչպես ռուսական ընկերությունների, այնպես էլ արտասահմանյան փոխադրողների շրջանում: «Խոսքը ոչ միայն մեկանգամյա տրանզիտների, այլ կայուն բեռնատար բազայի ձևավորման մասին է»,- ընդգծեց Պուտինը:
Խոսելով ընդհանուր առմամբ Հեռավոր Արևելքի զարգացման մասին՝ ՌԴ ղեկավարն առաջարկեց տարածաշրջանում գործարկել բիզնեսի համար միասնական արտոնյալ ռեժիմ: Նրա խոսքով՝ արտոնությունը պետք է գործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից։ «Սա նշանակում է, որ ներդրողն ուր էլ գնա, նա ամբողջ տարածաշրջանում արտոնություններ ստանալու իրավունք կունենա»,- բացատրեց ՌԴ նախագահը: Պուտինը կառավարությանը հանձնարարել է հաստատել Հեռավոր Արևելքի՝ մինչև 2036 թվականի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։
Պուտինն ընդգծեց, որ Հեռավոր Արևելքը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։ Ըստ նրա՝ Հեռավոր Արևելքի դերը պետք է մեծացնել և՛ ռուսական տնտեսության շրջանակներում, և՛ միջազգային կապերի համատեքստում։ Նրա խոսքով՝ Հեռավոր Արևելքի և Սիբիրի զարգացումն ընթացիկ դարի համար Ռուսաստանի առաջնահերթությունն է։ «Հեռավոր Արևելքի զարգացմանն ուղղված ջանքերն ակնկալվող արդյունք են տալիս»,- ասաց Պուտինը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը մի շարք ցուցանիշներով առաջ է անցնում զարգացման համառուսաստանյան տեմպերից։ ՌԴ առաջնորդը շեշտեց, որ Հեռավոր Արևելքում համաշխարհային մակարդակի ձեռնարկություններ են ստեղծվում Հեռավոր Արևելքում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը։ Ֆորումի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։