Աշխատանք փնտրող անձինք հնարավորություն ունեն առցանց հաշվառվել և ստանալ մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ոլորտին առնչվող մի շարք ծառայություններ

Աշխատանք փնտրող անձինք հնարավորություն ունեն առցանց եղանակով հաշվառվել և ստանալ մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտին առնչվող մի շարք ծառայություններ: Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաշվառման գործընթացն իրականացվում է e-work.am հարթակի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով, որից հետո աշխատանք փնտրողը կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից։

Գործատուները ևս կարող են գրանցվել հարթակում, ինչը հնարավորություն կտա ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում և համալրել առկա թափուր աշխատատեղերը։ Այսպիսով՝ աշխատանք փնտրողը կարող է գտնել աշխատանք, իսկ գործատուն՝ համալրել իր մոտ առկա թափուր հաստիքը:

Հարթակի միջոցով իրականացվում է աշխատանք փնտրող անձի և գործատուի նույնականացում՝ տվյալների տարբեր շտեմարանների փոխգործելիության միջոցով․ անձի կամ գործատուի համաձայնությամբ նաև կապահովվի նրանց վերաբերյալ արդեն իսկ առկա տեղեկատվության հասանելիությունը տարածքային կենտրոնի մասնագետին։

Leave a Comment