Հռոմի պապ Լևոն XIV-ը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպմանը քննարկել է Գազայի ողբերգական իրավիճակը և կոչ է արել մշտական հրադադար հաստատել Պաղեստինում:
Ինչպես հայտնում է Vaticannews-ը, Հռոմի պապը նաև կոչ է արել ազատ արձակել պաղեստինյան Համասի կողմից պահվող պատանդներին: Նա վերահաստատել է Վատիկանի աջակցությունը տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝«երկու պետությունների» լուծմանը: