Կարեն Անդրեասյանը նոր պաշտոնում ընդունել է Կոպիրկինին. քննարկվել են միջպետական իրավական հարցեր

Հասարակություն

04.09.2025 | 19:12

Այսօր` սեպտեմբերի 4-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով իրավական ներկայացուցիչը՝ նշելով, որ կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի։

«Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սա Կարեն Անդրեասյանի՝ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է:

Leave a Comment