ՄԼՍ-ի նախկին ֆուտբոլիստ Ալան Գորդոնը պատմել է, որ վերջերս կայացած Լիգայի գավաթի եզրափակչի ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի և նրա հայրենակից Պեդրո դե լա Վեգայի միջև, որը ներկայացնում է «Սիեթլը»։
«Լեոն դե լա Վեգային ասաց, որ նա երբեք չի խաղա Արգենտինայի հավաքականում, քանի դեռ ինքն այնտեղ է», – նշել է Ալանը Major League Journeyman փոդքասթի եթերում։
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղն ավարտվեց Մեսսիի թիմի խոշոր պարտությամբ՝ 0։3 հաշվով։ Խաղի ավարտից հետո «Ինտեր Մայամիի» և «Սիեթլի» ֆուտբոլիստների միջև քաշքշուկ սկսվեց, որի ընթացքում իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հարվածեց մրցակցին։