Օկուպացված Արցախի Վարանդայի շրջանում ուժգին հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր անմիջապես կանչվել են Վարանդայի շրջանային վարչության պետական հրշեջ ծառայության ուժերը։
Հրդեհի հետևանքով այրվել է 60 հեկտար ցորենի դաշտ։ Նշվում է, որ Վարանդայի տարբեր մասերում անտառային հրդեհները շարունակվում են, թեև հրշեջները մի շարք տարածքներում կարողանում են իրականացնել հրդեհի ամբողջական մարման աշխատանքներ: