ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և բանախոսել է «Բլեդի ռազմավարական համաժողովի» շրջանակներում անցկացվող «Նույն ընկերներ, այլ խաղ. Ինչպե՞ս են ԵՄ հին դաշինքները հարմարվում նոր աշխարհաքաղաքական իրականությանը» խորագրով պանելային քննարկմանը։
Իր ելույթում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմանը՝ այս համատեքստում ընդգծելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ գործնական քայլերի իրականացման կարևորությունը: