Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը զգալիորեն նվազել է․ Օվերչուկ – 5tv

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը զգալիորեն նվազել է։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է, որ տարվա վերջին սպասվում է երկու երկրների միջև առևտրի ցուցանիշի կրկնակի նվազում։ 

«Առևտուրը զգալիորեն նվազել է։ Մենք սպասում ենք, որ տարվա վերջին այն նախորդ տարվա համեմատ կնվազի երկու անգամ։ Եթե նախորդ տարի այն կազմում էր 12.4 միլիարդ դոլար, ապա այս տարի կլինի 6 միլիարդ դոլարի շրջակայքում, միգուցե, մի փոքր ավելի շատ»,- ասել է Օվերչուկը։ 

Leave a Comment