Երևանի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

Հասարակություն

04.09.2025 | 11:31

Երևանի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանն  իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Այս տեղեկությունը հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Նշենք, որ Գլխավոր դատախազի սեպտեմբերի 2-ի հրամանով Գևորգ Խալաթյանը տեղափոխվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին, որից հետո, փաստորեն, դիմում է գրել պաշտոնից ազատվելու մասին։

Գլխավոր դատախազությունից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել։

Արաքս Մամուլյան

Leave a Comment