Դարձյալ կանցկացվեն վարժական հավաքներ – Yerevan Today

Սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը Հայաստանում կանցկացվեն վարժական հավաքներ։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:

Leave a Comment