«Օկուպացված Հադրութում տեղադրել են քարտեզ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում»․ Գագիկ Համբարյան

«Օկուպացված Հադրութում տեղադրել են քարտեզ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում տեղադրում են նոր քարտեզներ՝ Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում։
Վաշինգտոնի համաձայնագրի ստորագրումից հետո թուրքերի կողմից օկուպացված Հադրութում Ալիևն Ադրբեջանի նոր քարտեզն է տեղադրել, որտեղ Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում է ներկայացված և կից գրությամբ՝ «Մեր սուրբ սահմանների պաշտպանությունը»։
Ի դեպ, հենց Նիկոլի կողմից Բաքվին նվիրված Արցախն է Ալիևն օգտագործելու Սյունիքը «գրավելու» համար։
Իսկ Նիկոլը և ՀՀ ԱԳՆ-ն ծպտուն չեն հանում՝ հանրությանը խաբելով ինչ֊որ խաղաղությունով, որը երբեք չի լինելու։
Նմանօրինակ քարտեզներ տեղադրված են նաև այլ բնակավայրերում։»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան

Leave a Comment