ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում արդեն կառուցվել են ընտանի շների համար նախատեսված 8 առանձնացված զբոսայգի, Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Միացեք օնլայն արշավին և տեղադրեք Ձեր սիրելի կենդանու հետ լուսանկար #PetFriendlyYerevan հեշթեգով»,- ասել է նա։
—00—ՍՊ