Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն. պատճառը հայտնի է


Սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն: Այս մասին հայտնել է «Սյունիք» օդանավակայանը:


 


Ըստ օդանավակայանի հրապարակած տեղեկատվության՝ չվերթերի դադարեցումը պայմանավորված է օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ: 


 


«Սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը»,- ասված է օդանավակայանի հայտարարության մեջ:

Դիտումների քանակ5

Leave a Comment