Մոտենում է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, և այս փաստը բուռն քննարկումներ է առաջացնում այն մասին, թե ում այս տարի կշնորհվի ֆուտբոլային անհատական ամենահեղինակավոր մրցանակը։
«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն նախկինում իր թիմակից Լամին Յամալին անվանել էր ֆավորիտ իր հայրենակից Ուսման Դեմբելեի հետ մրցանակի համար պայքարում։ Սակայն այժմ նա փոխել է իր միտքը՝ ասելով, որ երկուսն էլ հավասարապես արժանի են մրցանակին և որ լավագույնը պետք է հաղթի։
«Երկուսն էլ արժանի են մրցանակին։ Նրանք անցկացրեցին հիանալի մրցաշրջան՝ նվաճելով գավաթներ։ Լամինը թիմին առաջ էր մղում, իսկ Ուսմանը խաղում էր իր լավագույն ֆուտբոլը և ցուցադրում էր գերազանց վիճակագրություն։ Թող հաղթի լավագույնը», – ասել է ֆրանսիացի պաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին է։