«Ալիևը հակված չէ ճանաչել Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանները»․ Կարեն Հեքիմյան

«Ալիևը հակված չէ ճանաչել Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանները»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Այդ համատեքստում ամենաինտրիգայինն էքսկլավ-անկլավների խնդիրն է: Ադրբեջանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ Յուխարի Ասքիփարան, Սոֆուլու|Բարխուդարլուն և Քյարքին (Տիգրանաշենը) միանշանակ վերադարձման ենթակա են, սակայն Արծվաշենը՝ ոչ: Վերջիններս վստահ են, որ, եթե Հայաստանն Արծվաշենի վերադարձի հարցը բարձրացնի և պնդի, ապա Ադրբեջանն ի պատասխան միանգամից օրակարգ կբերի «պատերազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները, միջազգային դատարաններում ընթացող գործերը և նմանատիպ այլ հարցեր»:
Այսինքն, Ադրբեջանի քաղաքական էլիտան հակված չէ ճանաչել Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանները: Իսկ, ինչպես գիտեք, Ադրբեջանի քաղաքական էլիտա որպես այդպիսին չկա: Դա Ալիև Իլհամն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment