Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 3-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 41 պաղեստինցի, որոնցից 30-ը՝ Գազա քաղաքում:
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը շուրջ երեք շաբաթվա ընթացքում Գազա քաղաքի թաղամասերում պայթեցրել են մոտ 100 ականապատ ռոբոտ։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 6 մարդ է մահացել։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 367-ի, որոնցից 131-ը երեխաներ են։