Օլմոն մեկնաբանել է Ֆլիկի հայտարարությունը Բարսայի խաղացողների եսասիրության մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանիել Օլմոն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիթեր Ֆլիկի հայտարարությունը, որը նա արել էր Լա Լիգայի երրորդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում (1:1) ոչ-ոքի արդյունքից հետո:

Ֆլիկը նշել էր, որ խաղացողների եսասիրական վարքագիծը խանգարել է կապտանռնագույններին հասնել ցանկալի արդյունքի այդ խաղում:

«Մենք կարող ենք լինել ավելի լավը կամ վատը, բայց մեր ընդհանուր նպատակը խաղալն ու հաղթելն է: Մենք բոլորս գիտենք, որ ունենք ընդհանուր խնդիր: Թիմում և ակումբում տիրում է ընկերական մթնոլորտ: Ֆլիկը մամուլի ասուլիսներում ասում է նույնը, ինչ մեզ»,- Catalunya Radio-ի փոխանցմամբ՝ ասել է Օլմոն:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության երեք տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է յոթ միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:

Leave a Comment