Ի դեպ, օգոստոսի 28-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց իրականությունից հեռու հերթական հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում»։
Համաձայն վիճակագրական կոմիտեի՝ Փաշինյանի իշխանության գալու պահին աղքատությունը Հայաստանում կազմել է 23,5 տոկոս, նույն կոմիտեի վերջին տվյալներով՝ այժմ կազմում է 23,7 տոկոս է, այսինքն՝ ավելացել է։
2025 թվականի հունիսին՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 3.9% գնաճ, թանկացել է հացը, կարագը, մակարոնեղենը, բանջարեղենը, միրգը․․․ կարտոֆիլը թանկացել է 67 տոկոսով։
Համաձայն Ֆինանասների նախարարի ներկայացրած տվյալների, նախորդ տարվա համեմատ աճել է նաև գործազրկության մակարդակը։
Մանրամասն՝ տեսանյութում։