Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում. ՆԳն ՓԾ-ն ներկայացնում է առաջիկա օրերի եղանակյաին կանխատեսումները․

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 6-8-ի կեսօրից հետո, 4-5-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Հհ 03.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 3-ի և 7-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 03.09

Leave a Comment