Aurora News | Զելենկին նշել է` ինչն է Ուկրաինայի համար ամաենակարևոր հարցը

Ուկրաինայի համար ամենակարևոր հարցը մնում է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու խնդիրը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար այժմ ամենակարևոր բաները՝ ապագա անվտանգության ճարտարապետության հիմնական կետերը», – գրել է նա։

Զելենսկին ասել է, որ Դանիա կատարած իր այցը սկսել է վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպմամբ։ Նրա խոսքով՝ Դանիան մնում է Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության առաջատարներից մեկը։

Leave a Comment