Հայաստանում բենզինն օգոստոսին էժանացել է 2,9%–ով, իսկ դիզվառելիքը՝ 2,4%–ով

Միաժամանակ, բենզինի և դիզելային վառելիքի գները այս տարվա օգոստոսին, նույն տարվա հուլիսի համեմատ, աճել են համապատասխանաբար 0.1%-ով և 0.4%-ով

Հայաստանում բենզինն օգոստոսին էժանացել է 2,9%–ով, իսկ դիզվառելիքը՝ 2,4%–ով


ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի օգոստոսին Հայաստանում բենզինի գները նվազել են 2.9%-ով, իսկ դիզվառելիքի գները՝ 2.4%-ով՝ 2024 թվականի օգոստոսի համեմատ, վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։


Միաժամանակ, բենզինի և դիզելային վառելիքի գները այս տարվա օգոստոսին, նույն տարվա հուլիսի համեմատ, աճել են համապատասխանաբար 0.1%-ով և 0.4%-ով։


Միաժամանակ, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 4.3%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 0.7%-ով։


Ընդհանուր առմամբ, վիճակագրության համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, գներն աճել են 1.1%-ով, իսկ նույն տարվա հուլիսի համեմատ՝ 0.4%-ով։


 

Leave a Comment