Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցավ նոր մարզասրահի բացումը, որը նախատեսված է մանկապարտեզի բոլոր տարիքային խմբերի համար։ Մանկապարտեզը համապատասխան գույքով վերազինվել է LEAD4Shirak ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի ջանքերով։