Զոհվածների հիշատակի օր. Բեսլանում և Մոսկվայում երկինք են բաց թողել 334 սպիտակ փուչիկներ

https://arm.sputniknews.ru/20250903/zvohvatsneri-hishataki-or-beslanum-ev-mvoskvajum-erkinq-en-bac-tvoghel-334-spitak-puchikner-93113528.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Память жертв теракта в Беслане почтили в Москве, по традиции в небо запустили 334 белых шара

Sputnik Արմենիա

Память жертв теракта в Беслане почтили в Москве, по традиции в небо запустили 334 белых шара

2025-09-03T16:29+0400

true

PT0M30S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93110333_0:0:961:720_1920x0_80_0_0_c40bfa0d007d1ead86643f94a358a78f.png

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բեսլան, փուչիկ, ահաբեկչություն, դպրոց, պայթյուն, տեսանյութեր, տեսանյութ, видео

բեսլան, փուչիկ, ահաբեկչություն, դպրոց, պայթյուն, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Հիշատակի օրը սահմանվել է 2004 թվականին Բեսլանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, երբ զինյալները երեք օր շարունակ աշակերտներին և նրանց հարազատներին պահել էին թիվ 1 դպրոցի շենքում։ Զոհվել էր 334 մարդ, այդ թվում՝ 186 երեխա։

Բեսլանի թիվ 1 դպրոցի բակում ժամը 13:05-ին հնչել է երկու զանգ, որոնք հիշեցրել են 2004 թվականին հենց այդ ժամին մարզադահլիճում որոտացած երկու պայթյունները։ Դրանից հետո հավաքվածները երկինք են բաց թողել 334 սպիտակ փուչիկներ` ի հիշատակ ահաբեկչական հարձակման յուրաքանչյուր անմեղ զոհի։

Հավաքվածները դպրոցի բակից խաչերով երթ են անցկացրել դեպի «Հրեշտակների քաղաք» հուշահամալիր` իրենց ձեռքերում պահելով զոհերի լուսանկարները։ Սգո միջոցառումները կավարտվեն «Հրեշտակների քաղաք» հուշահամալիրում, որտեղ թաղված են ողբերգության զոհերը։ Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակը հարգվել է նաև Մոսկվայում, որտեղ ևս երկինք են բաց թողնվել 334 սպիտակ փուչիկներ։

Մարգարիտա Սիմոնյանը կներկայացնի Բեսլանի ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված իր ֆիլմը

Հիշեցնենք` ավելի քան 30 հոգուց բաղկացած ահաբեկիչների ջոկատը 2004 թվականի սեպտեմբերի 1-ի առավոտյան գրավեց Բեսլանի թիվ 1 դպրոցը։ Ահաբեկիչները դպրոցի մարզադահլիճում փակեցին ավելի քան հազար պատանդի, այդ թվում՝ երեխաների։ Նրանց 3 օր բռնի ուժով պահեցին դպրոցում՝ առանց ջրի ու սննդի։

Սեպտեմբերի 3-ի կեսօրին դպրոցի շենքին մոտեցավ արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենան 4 աշխատակիցներով, որոնք պետք է վերցնեին ահաբեկիչների կողմից սպանված տղամարդկանց մարմինները: Այդ պահին դպրոցում պայթյուններ հնչեցին, ինչից հետո երկու կողմից անկանոն կրակոցներ արձակվեցին, իսկ պատուհաններից և մարզադահլիճի պատի մեջ առաջացած ճեղքից սկսեցին դուրս ցատկել երեխաներն ու կանայք: Ողբերգության զոհ դարձավ 334 մարդ, այդ թվում՝ 318 պատանդ, որոնցից 186-ը երեխաներ էին։ Զոհվեցին նաև Ռուսաստանի ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոնի 10 աշխատակիցներ, ԱԻՆ երկու աշխատակիցներ և 15 ոստիկաններ: Վիրավորվեցին 810 պատանդներ, ԱԴԾ հատուկ նշանակության ուժերի, ոստիկանության աշխատակիցներ և զինծառայողներ:

Leave a Comment